Մակրոնը հեռախոսազրույց է ունցել Իվանիշվիլիի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նն.

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտնում է, որ նախկին վարչապետ, կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Վրացական երազանք»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

«Մակրոնը նշել է, որ ցավում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար և ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ այս իրավիճակի լիակատար կարգավորման գործում», — դեկտեմբերի 11-ին հրապարակված հաղորդագրության մեջ գրել է «Վրացական երազանք»-ը:

Հաղորդագրության համաձայն, «Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար՝ ողջունելով համատեղ ջանքերի գաղափարը»: Ըստ կուսակցության՝ զրույցը տևել է մեկ ժամ, «Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են, որ հաջորդ օրերին կրկին կապի մեջ կլինեն, կգնահատեն ձեռք բերված առաջընթացը»։

Ելիսեյան պալատն ավելի ուշ տարածած հայտարարությունում նշել է. «Նախագահն իր նախաձեռնությամբ զրուցել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Նա դատապարտել է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ահաբեկումը, ինչպես նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ իրավապահների բռնությունները։ Նա կոչ է արել ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին, հարգել խոսքի և հավաքների ազատությունը»:

Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ Մակրոնը «ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնել, որ Վրաստանը շեղվել է իր եվրոպական ուղեծրից՝ համոզմունք հայտնելով, որ ընտրված կողմնորոշումը միանշանակ կազդի Եվրամիություն-Վրաստանի հարաբերությունների վրա»։

«Նա հանդես է եկել բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ներառական երկխոսության կոչով՝ հարգելով վրաց ժողովրդի եվրոպական և ժողովրդավարական նկրտումները, ինչը ևս մեկ անգամ ողջունել է»,- նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ