ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և խորհրդակցություն կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այս մասին տեղեկացերել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Առավոտյան արդեն հեռախոսազրույց է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ։ Հավանաբար, մեկ ժամ նախագահն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,-ասել է նա:
«Երեկոյան պլանավորված է նախագահի հեռախոսազրույցը: Դա լինելու է զրույց Էմանուել Մակրոնի հետ»,-հավելել է Պեսկովը։
--00—ՄՀ