Արարատ Միրզոյանը ցավակցել է ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ի

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին։

Այս մասին նշված է ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

 «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած կործանիչ ավերածությունների պատճառով, որոնք բազմաթիվ զոհերի և զգալի վնասների պատճառ են դարձել։ Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը»,-իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

--00—ԼՀ