Ակնկալում ենք համատեղ ընդլայնել Հայաստան-Հնդկաստան բազմակողմ համագործակցությունը․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Capture1

Հայաստանի արտաքին գործերին նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի  արտգործնախարար Սուբրամանյամ Ջայնշանկարին  Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ։ Այս մասին Արարատ Միրզոյանը գրել է X-ի միկրոբլոգում:

«Սրտանց ողջույններ և լավագույն մաղթանքներս ընկերոջս և գործընկերոջս պարոն Ջայնշանկարին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք համատեղ ընդլայնել Հայաստան-Հնդկաստան բազմակողմ համագործակցությունը և մեր երկրների միջև հարաբերությունները նոր բարձունքների հասցնել»,- նշված է ՀՀ արտգործնախարարի գրառման մեջ:

--00—ՅՄ