Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

մի.j

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ 

Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։ 

Ցանկանում եմ վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ լուծելու առկա մարտահրավերները՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով»,-նշել է Արարատ Միրզոյանը:

--00—ԼՀ