ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնում արցախցի Արա Օհանյանին դաժանաբար ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խոշտանգման հատկանիշներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է, որ Ոստիկանության Չարենցավանի բաժնում ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով վերջինս արդեն մի քանի օր է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում:
«Հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել, որ նշի, թե վնասվածքներն ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։ Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև նրանց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ»,- նշել էր Երիցյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ