ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
«Pars Today»-ը գրում է, որ տարածաշրջանային այցի շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք:
Օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Զարիֆն հայտարարել է, որ Թուրքիայի հետ Իրանի հարաբերությունները շատ կարևոր են:
«Երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ Թուրքիայի հետ խորհրդակցությունը և համաձայնությունը կենսական է»,-հայտարարել է Զարիֆը:
Զարիֆը խոսել է նաև Կովկասի տարածաշրջանում երկրների գործակցության միջոցով խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից: Պաշտոնյան ընդգծել է, որ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան կատարած իր այցերի ընթացքում այս հարցը երկրների մանրամասնորեն քննարկել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Թուրքիայում մեր եղբայրների հետ հանդիպման ժամանակ նույնպես այս հարցը քննարկվելու է: Մենք քննարկելու ենք հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տարանցման և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հաստատման համար ենթահող ստեղծելու հարցը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ նախքան Թուրքիա ժամանելը Զարիֆն այցելել է Բաքու, Մոսկվա, Երևան և Թբիլիսի:
--00—ԼՄ