ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Նախիջևան: Այս մասին հայտնում է Trend-ը: Այստեղ տեղի է ունենում հանդիպում Զարիֆի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի միջև:
Հանդիպման ընթացքում նախատեսված են բանակցություններ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարանցիկ հնարավորությունների և տարածաշրջանային համագործակցության շուրջ:
Նշենք, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը տարածաշրջանային այց է նախաձեռնել, նա արդեն այցելել է Ադրբեջան, ՌԴ, Հայաստան, Թուրքիա և Վրաստան:
--00--ԱԹ