Ես և Ասլանյանը նոր կուսակցություն ենք հիմնում, մասնակցելու ենք ընտրություններին ու պայքարենք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 30, 24News

Հակոբ Ասլանյանն ու ես նախաձեռնել ենք կուսակցություն հիմնել, մեզ միացել են ահագին մարդիկ, նախկին ՔՊ-ականներ ևս պատրաստ են մաս կազմել։ Այսօր լինելու է մեր կուսակցության նախագահող խմբի ընդլայնված նիստը, ամենայն հավանականությամբ անվանումը կփոխվի, կարծում եմ՝ ես կարող եմ օգտակար լինել իմ պետությանն ու հայրենիքին, իմ գործունեությամբ կնպաստեմ հայրենիքի առաջ ծառացած խնդիրների լուծմանը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

Աղազարյանի խոսքով, մասնակցելու են ընտրություններին՝ առաջ տանելով այն գաղափարները, որոնք կարևոր են պետության ամրացման, ժողովրդական ինստիտուտների ուժեղացման համար։ «Այն մեթոդները, որոնք Փաշինյանը կիրառում է, օգուտ չեն տալիս՝ աշխատանքից ազատել, կալանավորել, ինստիտուցիոնալ լուծումներ են պետք։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վերահսկի համայնքապետերին, նախարարներին։ «Եթե ուզում ես պայքարել կոռուպցիայի դեմ, պետք է մինիմալիզացնես այն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է տալ ընդդիմությանը, որպեսզի նրանք գտնեն իշխանության ներսում առկա կոռուպցիոն դրսևորումները, կարևոր են նաև Սփյուռքի հետ հարաբերությունները»,- ընդգծեց նա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ