“От и до” մաքուր եմ, մանդատը չեմ դնելու, թող դատեն, իսկ ՔՊ-ի հետ մեր ճանապարհները բաժանվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Ալիևի ուզած պայմաններով չպետք է Ադրբեջանին միջանցք տանք, պետք լինի՝ կկռվենք, այս տարիքում էլ պատրաստ եմ: Կոմունիկացիաների բացումը կարևոր է, բայց քանի որ դա ՀՀ սուվերեն տարածքն է, ՀՀ իշխանությունը պետք է վերահսկի: Թշնամին հոխորտում է, որ վախեցնի, եթե վախենանք, շատ վատ կլինի, պետք է վախը մեր մեջից հանենք, հարկ եղած դեպքում՝ Ալիևին ասենք, որ պատրաստ ենք մեր հայրենիքը պաշտպանել: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Աժ պատգամավոր Հակոբ Ասլանյանը: 

Խոսելով Հովիկ Աղազարյանի հետ նոր կուսակցություն բացելու մասին, Ասլանյանը նշեց, որ մասնակցելու են ընտրություններին, բայց ժամանակը ցույց կտա, կհամագործակցեն իշխանության հետ, թե՝ ոչ, բայց ընդդիմադիր խորհրդարանական ուժերի հետ չեն համագործակցելու: «ՔՊ-ի հետ մեր ճանապարհները բաժանվել են, մարտական ենք տրամադրված, պայքարելու ենք կոռուպցիայի դեմ։ Բայց նաև իշխանությանը պետք է օգնենք, ոչ թե խանգարենք, երկրին, պետականությանը օժանդակող ընդդիմություն ենք լինելու»-ընդգծեց Ասլանյանը։ 

Խոսելով պատգամավորական մանդատը վայր դնելու մասին լուրերից, Ասլանյանը մեկնաբանեց. «Մանդատը չեմ դնելու, որոշումս վերջնական է, եթե կարող են, թող դատեն, մանդատից զրկեն: Փաշինյանը 2017-ին վարչապետ չէր, ես «Ելք»-ի ժամանակ 861 ձայն եմ ստացել, «Իմ քայլով»՝ ռեյտինգայինով, երեք հազար ձայն եմ ստացել, չորրորդ տեղում եմ եղել: «От и до» մաքուր եմ, կարողություններ չունեմ, տրանսպորտով եմ ման գալիս, անշարժ գույք չեմ ձեռք բերել, իմ զավակները պաշտոններ չեն ստացել, կոռուպցիայի մեջ չկամ»:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ