Ծառուկյանը պատմել է, թե ինչ է իրեն ասել Մախաչևը առաջին մենամարտից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Capture1

UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նշել է, թե ինչ է իրեն ասել նույն քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը իրենց միջև կայացած առաջին մենամարտից հետո։

«Մենամարտից հետո նա ինձ աջակցեց, ասաց՝ դու դեռ երիտասարդ ես, ամեն ինչ առջևում է։ Այնպես որ, մի ընկճվիր։ Այդ խոսքերից հետո նստեցի գետնին փակեցի աչքերս ու մտածեցի, որ այնքան էլ երիտասարդ չեմ։ Այո, ես երբեք չեմ սիրել պարտվել, անկախ նրանից փորձառու եմ, թե ոչ»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում bloodyelbow-ը։

Հիշեցնենք, որ մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին UFC 311 մրցաշարում։ Առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ