Ջասթին Թրյուդոն հեռանում է Կանադայում իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

photo_2025-01-06_20-13-21

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ լիբերալները չեն ընտրել նոր առաջնորդին։

Նրա հրաժարականի որոշմանը նախորդել էր կուսակցության վարկանիշի անկումը և բացահայտ հակամարտությունները այլ առաջատար լիբերալների հետ:

Իր որոշման մասին Թրյուդոն հայտարարել է երեքշաբթի առավոտյան մամուլի ասուլիսում։

Կանադական լրատվամիջոցների աղբյուրները պարզաբանել են, որ Թրյուդոն որոշել է հայտարարել իր հրաժարականի մասին Լիբերալ կուսակցության ազգային համագումարից առաջ, որը կսկսվի չորեքշաբթի։ Այնտեղ կորոշվի կուսակցության ղեկավարության վերընտրության հարցը, և ենթադրվում է, որ Թրյուդոն ցանկացել է խուսափել մի իրավիճակից, երբ իր կուսակցության անդամները կհեռացնեն նրան ղեկավարի պաշտոնից։

Թրյուդոն ղեկավարել է կուսակցությունը 2013 թվականին, իսկ վարչապետ է դարձել 2015 թվականին, երբ լիբերալները հաղթել են այդ տարի խորհրդարանական ընտրություններում։

Ջասթին Թրյուդոն այնուհետև դարձավ Կանադայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։

--00—ՅՄ