ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգն անդրադարձել է Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Նա նշել է, որ Կանադայի կառավարությունը պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը:
«Մտահոգված եմ Ադրբեջանի զորքերի Հայաստան անցնելու մասին հաղորդագրություներով: Թրյուդոյի կառավարությունը, որը թույլ է տվել զենքի արտահանումը` խախտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազում ուժերի հարաբերակցությունը, պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը»,- թվիթերյան իր միկրոբոգում գրել է Մայքլ Չոնգը:
--00—ՄՀ