ՊՆ-ն զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ չթույլատրվող իրեր փոխանցելուց․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

աա

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»։


 

 --00—ՍՊ