Դամասկոսի մոտ գտնվող փախստականների ճամբարը՝ սիրիական քաղաքացիական պատերազմի դաժանության վկայություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

սս

Պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը, որը գտնվում է Դամասկոսի ծայրամասում, ի ցույց է դնում սիրիական քաղաքացիական պատերազմի դաժանությունները։ Ժամանակին ավելի քան 150 հազար մարդու տուն դարձած «Յարմուկը» ավերվել է պատերազմի առաջին տարիներին:

Փողոցները դատարկ են։ Շենքերը լքված ու հաճախ՝ավերակ։ Այստեղ, կարծես, կյանքի աննշան հետքեր են մնացել:

Ձեր առջև «Յարմուկ» ճամբարն է, ուր նախկինում տասնյակ հազարավոր պաղեստինցի փախստականներն էին բնակվում։

Այն Դամասկոսի կենտրոնից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա է:

«Յարմուկը» կարող է ձեզ պատմել սիրիական 13-ամյա քաղաքացիական պատերազմի դաժանությունների մասին: Ինչպես Սիրիայի բազմաթիվ այլ վայրերում, այստեղ ևս ալ-Ասադի ռեժիմին հավատարիմ ուժերը հարվածներ էին հասցնում բնակելի թաղամասերին:

 --00—ՍՊ