ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Գազայի հատվածում իր կողմից պահվող 34 պատանդների ցուցակը, որոնք պետք է փոխանակվեն Իսրայելի հետ Գազայում հրադադարի համաձայնագրի շրջանակներում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով շարժման անանուն պաշտոնյային:
«Համասը հաստատել է 34 պատանդների ցուցակը, որը Իսրայելը տրամադրել է փոխանակման համար՝ որպես հնարավոր զինադադարի համաձայնագրի մաս», - կիրակի գործակալությանը հայտնել է ՀԱՄԱՍ-ի անանուն պաշտոնյան:
Պաշտոնյան գործակալությանը հավելել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ցանկացած գործարք կախված է Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման և մշտական հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց։
--00—ՅՄ