ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հեռարձակումը դիտել է ավելի քան 24 միլիոն մարդ։ Այս մասին հայտնել է Nielsen վերլուծական ընկերությունը։
Նշվում է, որ արարողության հեռարձակումը տեղական ժամանակով ժամը 10:30-ից մինչև 19:00-ն դիտել է միջինը 24,6 միլիոն մարդ: Միջոցառումն ուղիղ եթերում հեռարձակել են 15 հեռուստաընկերություններ։
Չորս տարի առաջ, Բայդենի երդմնակալության արարողությունը, ըստ Nielsen-ի տվյալների, դիտել է 33,8 միլիոն հեռուստադիտող։ 2017 թվականին Թրամփի՝ պաշտոնի ստանձնմանը հետևել է մոտ 31 միլիոն մարդ:
--00—ՅՄ