Ինչ «ձեռքբերումներ է ունեցել Հայաստանը հեղափոխությունից հետո»՝ ըստ Փաշինյանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

դդ

Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«2018թ. Հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել:

Արդյունքում մեր երկրում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը ավելացել է շուրջ 22 տոկոսով:

Բացի դա, անկանխիկ առեւտրի դեպքում ետվճարի համակարգով 2022 թվականից ի վեր թոշակառուներին է վերադարձվել 16 միլիարդ 500 միլիոն դրամ:

Ետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը անշեղորեն աճում է եւ 2024-ի դեկտեմբերին կազմել է 289 հազար 813 մարդ»:


 

--00—ՍՊ