Ռուսաստանում 6 ադրբեջանցի է ձերբակալվել հանցավոր խմբով գործունեություն իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

photo_5226465296875908779_y

ՌԴ Տվերի մարզում 6 ադրբեջանցի է ձերբակալվել անօրինական գործունեություն իրականացնելու մեղադրանքով։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական ծառայությանը հայտնել են իրավապահները։

«Կեղծ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքով զբաղվող կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը, որը բաղկացած է եղել թվով վեց ադրբեջանցիներից, ամբողջությամբ դադարեցվել է», - նշել են իրավապահները։

 

--00—ԱՊ