ԵԽ պատգամավորը զարմանալի չի համարում ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Screenshot_1

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն զարմանալի չի համարում Հայաստանի ցանկությունը Եվրոպական միությանն անդամակցելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանն ընտրել է խաղաղության, ժողովրդավարության և բարեփոխումների ճանապարհ․ նա վստահեցնում է, որ հանդես կգա ԵՄ-ի դրական արձագանքի օգտին, եթե Հայաստանը հաստատի կառույցին անդամակցելու իր թեկնածությունը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցին հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի կառավարության՝ հունվարի 9-ի կայացրած որոշմանը, որով Երևանը հավանություն էր տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ 

«Եվրոպական միության մոդելի գրավչությունն ապշեցնող է. մի ժամանակաշրջանում, երբ ավտորիտար ռեժիմները հարձակվում են միջազգային կանոնների վրա հիմնված կարգի վրա, ԵՄ-ն փայլում է՝ որպես ժողովրդավարության և օրենքի գերակայության փարոս՝ չնայած իր անկատարություններին: Այն, որ Հայաստանը ցանկանում է միանալ ԵՄ-ին, զարմանալի չէ՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից խաղաղության, ժողովրդավարության և բարեփոխումների ընտրությունը։ Ես հանդես կգամ ԵՄ-ի դրական պատասխանի օգտին, եթե Հայաստանը հաստատի իր թեկնածությունը»,-ընդգծել է Նատալի Լուազոն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ