ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի գազաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Screenshot_1

ՌԴ ԶՈւ ավիացիան և հրետանին խոցել են գազա-էներգետիկ ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներ, որոնք ապահովում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, գազաէներգետիկ ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները, որոնք ապահովում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները 144 շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ