ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոէներգիա և Նովոմարկովո բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
««Արևելք» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Դնեպրոէներգիա բնակավայրը։ Հակառակորդի կորուստները կազմել են մինչև 160 զինծառայող, 2 մարտական զրահապատ մեքենա, 3 ավտոմեքենա, դաշտային հրետանու 5 հրանոթ, այդ թվում՝ ֆրանսիական արտադրության 155 մմ-անոց 2 «Caesar» և ուկրաինական արտադրության 1 «Բոգդան» ինքնագնաց հրետանային կայանքներ», - ասված է հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ