ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Մարտի 6-ին սկսվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Թուրքիա։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ, ինչպես նաև այց Թուրքիայի մի շարք ռազմական օբյեկտներ և ձեռնարկություններ։
--00—ՅՄ