Փաշինյանն ԱՄՆ-ում շատ զգուշավոր խոսեց, անընդհատ կրկնում էր բալանսավորված քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

Փաշինյանը գնաց ԱՄՆ` ներկայանալու, շատ զգուշավոր ելույթ էր, անընդհատ կրկնում էր, որ բալանսավորված քաղաքականություն ենք վարելու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Խոսելով Ցեղասպանության հարցի մասին Փաշինյանի հայտարարություններից, Արշակյանը նշեց, որ Անտանտի գլխավոր երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը որպես հանցագործություն, դա պետք է դնեն Փաշինյանի առաջ ու ասեն՝ կարդա սա․ «Փաշինյանի թութակները կրկնում են նրա ասածը, հայապահպանությունը նրանց համար կարևոր չէ, չպետք է ուրանանք մեր հայրենիքը։ Փաշինյանը թող դրա մասին այլևս չխոսի, մեր օրակարգից պետք չէ հանել։ Թուրքիան վստահելի գործընկեր չէ Իրաքի, Կիպրոսի, Բուլղարիայի համար։ Գիշատիչ Թուրքիան դարձավ խոտակե՞ր, բոլորին կծում է, մեզ չէ՞, անվստահելի են նրանց հետ հարաբերությունները»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ