ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
«Մակարովը դրել են Նիկոլի քունքին. նա վախենում է անկախություն բառից, խուսափում է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
Արշակյանի համոզմամբ, Փաշինյանը պետք է ասի՝ ինչ է ստորագրելու, որ մենք էլ հասկանանք՝ իրեն դե՞մ ենք, թե՞ կողմ․«Կալաշնիկովը դրել են ճակատներիս ու չգիտենք՝ ինչ անել»։
Խոսելով ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մասին՝ Արշակյանը նշեց, թե Վանոն և Վազգենը երկվորյակ եղբայրներ էին, նրանք փրկեցին Հայաստանը։ Նրա կարծիքով, Վանոյին մինչև հիմա ատում են, քանի որ նա հանուն պետության պառկացնում էր ասֆալտին։
Մանրամասները՝ տեսանյութում։