Չգիտեմ՝ մարմնի որ մասով են մտածում, որ ուզում են վեկտոր փոխել ամենավտանգավոր պահին. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Սա ամենից վտանգավոր պահն է աշխարհաքաղաքական վեկտոր փոխելու համար, մենք փորձում ենք փոխել վեկտորը դեպի այն ուղղություն, որը թուլանում է, և հեռանում ենք այն կենտրոնից, որն ակնհայտորեն ուժեղանում է։ Հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր փոքրիկ նավը չի հանում օվկիանոս, սպասում է՝ երբ կհանդարտվի, կամ եթե օվկիանոսում է, փորձում է մեծ նավի հանդիպի, որ իր անձնակազմը փրկի: Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում ու չհասկանալով վտանգում են Հայաստանը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Չգիտեմ՝ մարմնի որ մասով են մտածում, որ ուզում են վեկտոր փոխել ամենավտանգավոր պահին»,- ասաց նախկին նախագահը՝ կարծիք հայտնելով, որ շուտով Փաշինյանը փոխելու է կոշիկները և զանգի ՌԴ նախագահին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ