Այսօր ևս մեկ քայլ կատարեցինք՝ նպաստելով քաղաքի մաքուր օդին և կենսունակությանը․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

s
Շարունակում ենք ընդլայնել կանաչ տարածքները՝ նպաստելով քաղաքի մաքուր օդին, հաճելի միջավայրին և կենսունակությանը։ Այսօր ևս մեկ քայլ կատարեցինք այդ ուղղությամբ՝ մշտադալար ծառեր տնկելով Ազատության հրապարակի հարակից տարածքում, Սարյանի պուրակում և քաղաքի այլ անկյուններում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
 
«Այս ծառերը ոչ միայն կզարդարեն Երևանը տարվա բոլոր եղանակներին, այլև կնպաստեն օդի որակի բարելավմանը՝ ստեղծելով ավելի առողջ ու հարմարավետ միջավայր։
 
Կանաչապատման աշխատանքները շարունակական են, և առաջիկայում նախատեսում ենք նոր նախաձեռնություններով ընդլայնել Երևանի կանաչ տարածքները՝ վերակենդանացնելով այգիներն ու պուրակները, ինչպես նաև հիմնելով նոր անտառներ»,- նշել է նա։

--00—ՍՊ