ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են անհապաղ սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Էր Ռիադում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքների մասին․
«Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են անհապաղ սկսել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ, բովանդակային նախապատրաստական աշխատանքները»,- հստակեցրել է նա։
--00—ՍՊ