Հայաստանում ՌԴ դեսպանության աշխատակիցները ոգեկոչել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

A

Փետրվարի 17-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության աշխատակիցները մասնակցել են լեգենդար խորհրդային հետախույզ-նելեգալ Գևորգ Անդրեյի Վարդանյանի հիշատակին նվիրված միջոցառումներին: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Նրա անունը կրող Երևանի №192 դպրոցի բակում, դիվանագետները Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, հասարակական և վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ուսումնական հաստատության սաների հետ համատեղ ծաղիկներ են զետեղել հետախույզի՝ ուղիղ մեկ տարի առաջ նրա 100-ամյա հոբելյանի առթիվ բացված կիսանդրու առջև:

Դասասենյակ-թանգարանում միջոցառման մասնակիցները ծանոթացել են Գ.Ա.Վարդանյանին ու նրա տիկնոջ և համախոհ Գոհար Լևոնի նվիրված ֆոտոցուցահանդեսին, որը պատրաստվել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության աջակցությամբ: Այնտեղ պատմվում է նրանց կյանքի՝ մինչ այժմ գաղտնազերծված միայն մի փոքր հատվածի մասին:

--00—ՍՊ