Ես բացարձակապես չեմ մասնակցում դրան, ինձ դա պետք չէ․ Թիկնիզյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

s

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կրկին խոսել է «Սևիլյա» հնարավոր տեղափոխության մասին։

«Ես բացարձակապես չեմ մասնակցում բանակցություններին։ Ինձ դա պետք չէ։ Ես գործակալ ունեմ՝ Սաշա Կլյուևը։ Գիտեմ, որ ամռանը առաջարկ եղավ, բայց այն շատ փոքր էր և չէր համապատասխանում «Լոկոմոտիվին»։ Հիմա խոսակցություններ կան, բայց դրանք կարող են մնալ միայն խոսակցություններ։ Այս մասին մտածելն ու գլուխդ լցնելը իմաստ չունի»,- «SE»-ին տված հարցազրույցում ասել է Թիկնիզյանը ։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Նաիրի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Armsport

--00—ՍՊ