Փաշինյանը չոքեչոք գնալու է Ռուսաստան, բայց նրանք հիմար չեն, չեն վստահի Արցախը հանձնածին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

Զելենսկին ողորմելի վիճակում է հայտնվել, նրան պատին են դեմ տվել, անգամ սեղանի շուրջ չեն հրավիրում, իր հարցերն առանց իրեն են որոշում։ Նույնն էլ մեզ հետ է լինելու, մեր մեջքի հետևում մեր հարցերը լուծելու են, հետո մեզ տեղյակ պահեն, փոխանակ դրա մասին մտածենք, «քուչի բազառով» ենք զբաղված։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ 

«Փաշինյանը չոքեչոք գնալու է Ռուսաստան, բայց դուռը փակելու են նրա առաջ, նրանք հիմար չեն, որ վստահեն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչածին։ Թուրքիայի գոգը նստելն անգամ չօգնեց, ոչ մի հարցում չեն զիջում, հիմա էլ Ադրբեջանի միջոցով ճանապարհ են պահանջում»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ