ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Քամակդ երեք մետրանոց պիտի լինի, որ նստես երկու աթոռի վրա՝ ԵՄ ու ԵԱՏՄ, բայց էդ էլ չունես։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ ընդհանրապես չեն սպասում, գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է ինքն իրենով, այդ պրոբլեմային լինելը ընդունում է նաև ԱՄՆ-ն, դու դրանով շեշտակի փչացնում ես հարաբերություններդ այն համակարգում, որտեղ դու կաս այսօր։ Այնտեղ (ԵՄ- խմբ․) մտնելու հեռանկար չկա, զրոյական է։ Դա փաթաթված սիրուն «բանբաներկա» է, 600 հազար վարչապետներին վաղը ասելու են՝ սա է, մարդկանց խաբելու ձև է, ենթադրում եմ՝ կապված ընտրությունների հետ, ՔՊ-ն ու Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունը կմրցեն իրար հետ, թե ով է ավելի եվրոպամետ։ Երկու աթոռի վրա չես կարող նստել, երկու աթոռները շատ հեռու են, հիմա շատ կներեք՝ կամ էլ՝ քամակդ պիտի երեք մետրանոց լինի, որ նստես այդ երկու աթոռների վրա, էդ էլ չունես։», - նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ