ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Պուտինի հանձնարարությամբ մեկնում են Էր Ռիադ և երեքշաբթի կհանդիպեն ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Թեմաների թվում են Ուկրաինայի շուրջ հնարավոր բանակցությունները, Պուտինի և Թրամփի հանդիպման կազմակերպումը և ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնումը»,- ասել է նա։
--00—ՅՄ