ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Ավագանու որոշմամբ Երևանում 850,000 քաղաքացի օգտվում է հասարակական տրանսպորտի արտոնություններից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
Այն ուղևորները, որոնք վճարում են ուղեվարձը, պետք է իմանան՝ իրենց աջակցությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, ծնողազուրկ ուսանողներն ու դպրոցականները կարողանում են հասարակական տրանսպորտից օգտվել անվճար։
Սա համատեղ ներդրում է, որի շնորհիվ հասարակական տրանսպորտը Երևանում դառնում է ավելի հասանելի բոլորի համար։
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ՅՄ