Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից, փրկարարները գետից դուրս են բերել նրա մարմինը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ֆ

Փետրվարի 19-ին, ժամը 09։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից և հայտնվել է գետում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ժամը 15։44-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ք․-ի (ծնված 1984 թ․) դին և դուրս բերել գետից։


 

--00—ՍՊ