Առատ ձյան պատճառով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

431593438_122188427342003277_6451585567119418149_n

Փետրվարի 20-ին՝ ժամը 13:50-ի դրությամբ, առատ ձյան և ցածր տեսանելիության պատճառով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպատամենտից:

Ճանապարհը սպասարկող ընկերություններն իրականացնում են շուրջօրյա աշխատանք՝ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին կատարելով մաքրման եւ մշակման աշխատանքներ։ 

--00—ՅՄ