ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատավան գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ նշված գյուղի Թումանյան փողոցի թիվ 91 տանը պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։
Վիրավորներից մեկին «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Արմեն Դումանյանն ու Անուշավան Սողոյանը, իսկ մեկին հիվանդանոց է տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն-փլուզում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ