ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։
Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ, արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն, անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն, ձմեռային պայմաններում գոյատևման հմտությունների զարգացում։
Միջազգային նմանօրինակ պատրաստության ծրագրերը զարգացնում են կուրսանտների հմտությունները, ամրապնդում պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ապագա սպաներին նախապատրաստում դիմակայելու մարտահրավերներին։
--00--ԱՀ