Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

.

Փետրվարի 23-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 36-ամյա տղամարդը հայտնել է, որ Աբովյան փողոցում անհայտ անձը հատել է համայնքին պատկանող խաղողի վազը:

Ստացված տվյալներն իրանցնելիս պարզվել է, որ վազը հատել է տարածքում գործող խանութներից մեկի 55-ամյա սեփականատերը։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
 

--00--ԱՀ