Ներաձուրիներն Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում են․ Ինտեր — Լացիո՝ 2:0

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

GkqgXjwW4AAmwKt-750x375

Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակիչում «Ինտերը» 2։0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։

Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Մարկո Արնաուտովիչը։ 77-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Հաքան Չալհանօղլուն։

Տանտերերի կազմում պահեստայինների նստարանին մնաց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Առաջին կիսաեզրափակիչի մասնակիցները դարձան «Բոլոնիան», որը 1:0 հաշվով հաղթեց «Ատալանտային», և «Միլանը», որը 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ