ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) վերստին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գազայի հատվածի վերակառուցման պատրվակով պաղեստինցիներին տեղահանելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Al Jazeera մեդիա ընկերությունը։
ՀԱՄԱՍ-ը Թրամփի հայտարարությունները որակել է որպես ռասիստական և էթնիկ զտումների կոչ, որի նպատակն է վերացնել պաղեստինյան խնդիրը և ժխտել պաղեստինյան ժողովրդի ազգային իրավունքները։
Շարժումը հայտարարել է, որ Պաղեստինի ժողովրդին Գազայից արտաքսելու ծրագիրը հաջողության չի հասնի, և որ այն կբախվի պաղեստինյան, արաբական և իսլամական միասնական դիրքորոշմանը, որով մերժվում է տեղահանման ցանկացած ծրագիր:
2025 թ․ հունվարի 25-ից Թրամփն առաջ է քաշել Գազայի բնակիչներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ:
--00--ԱՀ