ՀԱՄԱՍ-ը կարող է թույլ տալ իսրայելական ուժերին ժամանակավորապես մնալ Գազայում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Screenshot_7

ՀԱՄԱՍ շարժումն առաջին անգամ հայտարարել է, որ կարող է համաձայնվել մի գործարքի, որը թույլ կտա իսրայելական ուժերին ռազմական գործողությունների ավարտից հետո ժամանակավորապես մնալ Գազայում, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը՝ վկայակոչելով միջնորդներին։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ խոսքը իսրայելական զորքերի մասին է Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև ֆիլադելֆյան և Նեցարիմ միջանցքում՝ Գազայի հատվածը կիսով չափ բաժանելով։ Շարժումը նաև համաձայնել է, որ ներկա չի լինի Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև գտնվող Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմում:

--00—ՅՄ