«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է Գազայի հատվածի վերահսկողությունը փոխանցել Պաղեստինի իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Capture1

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել Գազայի հատվածի վերահսկողությունը Պաղեստինի ազգային իշխանությանը հանձնելու համար, հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։

«ՀԱՄԱՍ շարժումն իր պատրաստակամությունն է հայտնել Գազայի հատվածի վերահսկողությունը փոխանցել Պաղեստինի ինքնավարությանը և կառավարական հանձնաժողովին»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀԱՄԱՍ-ը պայման է դրել իշխանությունը Պաղեստինի ազգային վարչակազմին փոխանցելու համար։ Դրա էությունը նոր վարչակազմում աշխատողների համար աշխատատեղերի պահպանումն է կամ նրանց թոշակի ուղարկելն է՝ աշխատավարձերի պահպանման երաշխիքներով։

Ըստ աղբյուրի՝ իշխանությունը փոխանցելու որոշումը ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն ընդունել է Եգիպտոսի կողմից Կահիրեում վերջին բանակցությունների ժամանակ ուժեղ ճնշումներից հետո։

--00—ՅՄ