Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ 2027 թվականի նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Capture

Թուրքիայում վաղաժամ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ 2027 թվականի նոյեմբերին, և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին թեկնածու է լինելու իշխող դաշինքից, ասել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի օգնական Հուսեյն Յայմանը։

Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրակարգում չկան։

Հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2028 թվականի գարնանը։

--00—ՅՄ