ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանը վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է «շտկել ամեն ինչ»։ Նա, մասնավորապես, գրել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չընթացավ այնպես, ինչպես պետք է լիներ․
«Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։
Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները. Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»։
Անդրադառնալով օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին՝ նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով:
«Պատրաստ ենք գործել արագ՝ պատերազմն ավարտելու համար։ Առաջին փուլում կարող են լինել գերիների ազատ արձակում, օդային զինադադար։
Իսկապես գնահատում ենք ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինայի ինքնիշխանութան պահպանման հարցում»,- հավելել է Զելենսկին։
--00—ՍՊ