Կառավարությունը մամուլից է տեղեկացել, որ հայ գերիներին խոշտանգել են, նկարներն ուղարկվել են ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

FF

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ Կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե ինչ է անում ՀՀ Կառավարությունը հայ ռազմագերիների եւ պատանդ պահվող քաղաքացիական այլ անձանց խոշտանգման մասով` հիշատակելով, որ Ռուբեն Վարդանյանի դեմքին կապտուկներ կան, Բակո Սահակյանի ատամնաշարի առջեւի մասը չկա: Այսինքն՝ հայ գերիները Բաքվի բանտերում խոշտանգվում են:

ՀՀ Կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «Ունենք առանձին ամբողջական գանգատը, որի գրավոր փուլը ավարտվել է նախորդ տարվա ավարտին` դեկտեմբերին: Ունենք կիրառված միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որի շրջանակներում պարբերաբար ստանում ենք տեղեկություն պահվող անձանց վիճակի մասին, նրանց առողջականի, պահման պայմանների մասին: Վերջին տվյալները ստացել ենք փետրվարի սկզբին: 

|Դրանից հետո, բնականաբար, մենք հետեւում ենք մամուլում շրջանառվող որոշ տեսանյութերի, նկարների, ինչը Դուք նշեցիք. դրանք ուշադրությամբ ուսումնասիրվում են, ուշադրության կենտրոնում են: Եվ դրանք էլ ներկայացնում ենք Եվրադատարանի ուշադրությանը` պահանջելով, որ պարտավորեցնի, լրացուցիչ տեղեկություններ տրամադրի ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, ԼՂ նախկին ղեկավարության, այլեւ Բաքվում պահվող բոլոր անձանց մասին: Մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ` պահվող այլ անձանց իրավունքների հետ կապված, եւ այդ մասով աշխատանքները շարունակվում են»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
 

--00—ՍՊ