ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տարաս Կուպչիկովին և ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վասիլի Բորմատինին։
ԱՊՀ էլեկտրաէներգիայի խորհրդի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են սույն թվականի ապրիլի 2-ին Կազանում կայանալիք Էլեկտրաէներգետիկական խորհրդի 66-րդ նիստի օրակարգը, խոսել ոլորտում առկա խնդիրների և մարտահրավերների մասին։
Արմեն Սիմոնյանը հյուրերին շնորհակալություն է հայտնել այցի համար՝ բարձր գնահատելով ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի և ՏԿԵՆ-ի համագործակցությունը։
--00—ՍՊ