Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել քաղաքացիների ընդունելության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ԴԴ

Մարտի 10-ից սկսած Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը կիրականացնի քաղաքացիների ընդունելություն:  

«Գյումրեցիների ընդունելությունը նախատեսված է երկուշաբթից-ուրբաթ, ժամը՝ 12:00-ից 15:00-ը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրասենյակում (հասցե՝ Գյումրի, Աբովյան 262/1):  Բարձրացրած հարցերին, խնդիրներին Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի թիմը խոստանում է համակարգային և անհատական լուծում տալ քաղաքային իշխանություն ձևավորելուց հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

 


 

--00—ՍՊ