ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Արսենյանի վարած «Kia» մակնիշի և Երևանի բնակիչ 24-ամյա Էդգար Քոչարյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ռոբերտ Ասատրյանն ու կրտսեր պարեկ Արթուր Հակոբյանը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին:
--00--ԱՀ