ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Թուրքիայի Սաքարիա շրջանի հյուսիսային Մարմարա մայրուղում տեղի է ունեցել խոշոր շղթայական ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 10 մարդ, 57 հոգի էլ վիրավորվել է, որից 7-ի վիճակը գնահատվում է ծանր։
Նշվում է, որ իրար են բախվել միանգամից 7 մեքենա, շղթայական ավտովթարի պատճառով դադարեցվել է ավտոմայրուղու երթևեկությունը։ Դեպքի առնչությամբ նշվում է, որ վթարը տեղի է ունեցել մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով։
Իրականացվում է հետաքննություն։
--00—ՅՄ